
Հետաքրքիր է՝ Նիկոլը մտածե՞լ է, թե ում է նշանակելու Բաքվում ՀՀ դեսպան այն բանից հետո, երբ կողմերի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Այդ պաշտոնին հարմար թեկնածուներ Նիկոլը, նկատենք շատ ունի. ՔՊ-ականներից շատ-շատերը սիրով կկատարեն այդ առաքելությունը՝ դառնալով ոչ թե Բաքվում ՀՀ շահերի արտահայտողը, այլ հակառակը: Բայց այդ պաշտոնի համար ամենահարմար կերպարը թերևս Աննային կարելի է համարել. վերջապես նա կարող է Մեհրիբանի հետ Արցախում թեյել. երազում էր,չէ՞, միասնական թեյախմության մասին՝ դուրս տալով ինչ-որ բարբաջանքներ: Վերջիվերջո չմոռաանք, որ Աննայի գործուն ջանքերի պատճառով էր նաև, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմը կրեց ցավալի պարտություն, ուստի նրա առաքելությունը շատ հաճելի ու օգտակար կթվա նաև Բաքվում, որտեղ Աննային դժվար թե հայկական շահերի արտահայտիչ համարեն կամ ասենք Հայաստանի օգտին լրտեսության համար կասկածեն:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում Ադրբեջանի ապագա դեսպանի խնդրին, ապա այդ հարցը, իհարկե, Իլհամը համաձայնեցնելու է Էրդողանի հետ. պետք է այնպիսի մեկին նշանակեն, ով կկարողանա երկիրը ներսից քանդել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: