ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ուսումնասիրել է մայրաքաղաքի օդի որակը օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-
Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, -
Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, -
Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, -
Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-
Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, -
Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը, -
Շենգավիթում և Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
