«Խաղաղությունը», որը կառուցված է անարդարության վրա, վաղ թե ուշ կքանդվի – Նորություններ 13.08.2025

Անարդար գործարքը, կամ ինչպես սկսել են անվանել` «խաղաղությունը», նոր անարդարությունների նախապատճառն է լինելու։

Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքով Հայաստանից զիջումներ կորզելը մեծագույն անարդարությունն է Հայ ժողովրդի նկատմամբ, ուստի այդ անարդարությունը ինչ որ ժամանակ հետո կդառնա նոր անարդարությունների հիմք։

Շենքը, որ կառուցվում է ավազի վրա, վաղ թե ուշ փլուզվում է, ինչպես և անարդարության վրա կառուցված «խաղաղությունը»:

Ով հասկացավ, գիտի ինչ անել, ով չհասկացավ վաղվա առաջին տուժողն է լինելու…

Իմ ժողովրդի առաջ ես ունեմ բարոյական պարտք, նախազգուշացնել…

Քաղաքագետ Արա Պողոսյան

 

Leave a Comment