Ամստերդամը Սամվել Կարապետյանի գործով առաջին նիստին դեռ չի կարող ներկայացնել նրա շահերը

https://arm.sputniknews.ru/20250813/amsterdamy-samvel-karapetjani-gvortsvov-arajin-nistin-der-chi-karvogh-nerkajacnel-nra-shahery-92259675.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0d/92260046_90:0:1530:1080_1920x0_80_0_0_f6d40a164fc00dbd918153b8d1f7aca6.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրավապաշտպան, սամվել կարապետյան, դատարան, փաստաբան, փաստաբանների պալատ

իրավապաշտպան, սամվել կարապետյան, դատարան, փաստաբան, փաստաբանների պալատ

Բաժանորդագրվել

Իրավապաշտպանը նշեց, որ դիմել են ՀՀ փաստաբանների պալատին, որպեսզի հաստատեն իր մասնակցությունը Կարապետյանի քրեական գործին և այժմ սպասում են հաստատման։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ակհայտ քաղաքական է, և այս հարցով անցկացվող ցանկացած դատավարություն համեմատելի է ցուցադրական դատավարության հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը, որը պետք է պաշտպանի Կարապետյանի շահերը։

«Քրեական այս գործը պետք է հայ ժողովրդին ծանրագույն մտահգություն պատճառի, որ նմանօրինակ դատավարություն է իրականացվում։ ՀՀ գլխավոր դատախազը, որը սերտ կապեր ունի ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ, մեղադրանքը հարուցել է` հիմնվելով բառերի սխալ մեկնաբանության վրա։ Անհայտ է, որ Կարապետյանի օգտագործած բառերի հիման վրա չի կարելի հանգել եզրակացության, որ դատախազի հարուցած մեղադրանքը երբևէ կարող է հիմնավոր ճանաչվել օրենքի դատարանում։ Դա պարզապես անընդունելի է։ Պետք է նշեմ, որ ի տարբերություն զուտ իրավական գործի, խնդիրն այստեղ այն է, որ այս գործում ներգրավվել է նաև երկրի գործադիր մարմինը, մինչդեռ ժողվորդավարության մեջ պետք է լինի առանձնացում քաղաքականության և քրեական հետապնդման միջև»,– ընդգծեց իրավապաշտպանը։

Ըստ նրա` այստեղ խնդիրը նաև այն է, որ ՀՀ վարչապետը ճիշտ չի լսել իր վստահորդ Կարապետյանի բառերը, որից հետո նա ասել է բառեր, որոնք և սպառնացող են, և վիրավորական են։

«Դրանից կարող ենք եզրակացնել, որ վարչապետն իր ունեցած ողջ իշխանությունը գործադրելու է Կարապետյանի նկատմամբ»,– կարծիք հայտնեց Ամստերդամը։

Նա ավելացրեց, որ իրենց ընկերությունը հիմա դիմել է ՀՀ փաստաբանների պալատին, որպեսզի հաստատեն իրենց մասնակցությունը Կարապետյանի քրեականբ գործին և այժմ սպասում են հաստատման։

«Մենք իրենց փաստարկներ ենք ներկայացրել, որ ես ունեմ փաստաբանի կարգավիճակ Կանադայում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում։ Փաստաբանների պալատը համապատասխան փաստաթղթեր է ուզում մեզնից, որոնք այս պահին չունենք։ Սակայն դա չի խանգարում ինձ, որ վաղը դատարան գնամ։ Ես, ճիշտ է, չեմ կարող ներկայացնել վաղը Կարապետյանի շահերը, սակայն մտադիր եմ գնալ ու իմ վստահորդին իմ աջակցությունը ցույց տալ դատարանի մոտ»,– վստահեցրեց իրավապաշտպանը։

Leave a Comment