AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ընդհանուր 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ Հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես`  AMGN60294300 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 25 մլրդ դրամ ծավալ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է 72․1 մլրդ դրամ։

Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.6793 %, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.6 % է:

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

  Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Leave a Comment