Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել X-ում՝ կից գրելով, որ աշխարհը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ տակ։ Հրապարակվել է օտարերկրյա առաջնորդների ցանկը, ովքեր կողմ են քվեարկել ԱՄՆ նախագահի թեկնածությանը, նրանց թվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրանից բացի, ցանկում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեն, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգուեման, Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվիե Նդուհիրեհեն և Պակիստանի կառավարությունը:
«Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ նախագահն է»,- ասված է Սպիտակ տան գրառման մեջ։
Օգոստոսի 9-ին Փաշինյանն ու Ալիևը հայտարարել էին Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու նպատակով Նոբելյան կոմիտեին դիմումներ ներկայացնելու մտադրության մասին: Նրանց հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հռչակագրի ստորագրումն ու Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը:
