Այսօր 9,5 ժամ գազ չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Վանաձորում, Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում

Այսօր գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսված Երևանում, Վանաձորում, իսկ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ օգոստոսի 13-ին և 14-ին  


ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսված Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ օգոստոսի 13-ին և 14-ին։ Հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։


Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-19։00-ն, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների,


Բացի այդ, ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու, Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադյան) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։


Պլանային աշխատանքներ («Անգեղակոթ-Ջերմուկ» DN500 մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` օգոստոսի 13-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի նաև Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք, Անգեղակոթ, Մուցք, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների, «Նորաշ», «Ս․Կ․ Կազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Բորիսովկա» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։


«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment