ՔՊ վերնախավը Արթուր Խաչիկյանի դեմ բուլինգ է սկսել․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Արթուր Խաչիկյանի դեմ կազմակերպված արշավ է սկսվել, իսկ եթե ճիշտ բնորոշենք` պարզ ու պրիմիտիվ բուլինգ, ամենաստոր բառապաշարով։ Բուլինգը սկսել է ՔՊ վերնախավը, մնացածները հրահանգ կատարողներ են։

Սա նման արշավի սկիզբն է, հետագայում նոր թիրախներ են ընտրելու։

Ինչ պետք է անել։ Պետք է ուղղակի այդ արշավի մասնակիցներին բլոկ անել։ Նրանք հանրային հարթակներում տեղ չպետք է ունենան։ Վերջում կմնան իրենք-իրենցով։

Հանրությունը, որպես սոցիալական օրգանիզմ, մահանում է, երբ նման երևույթների հանդեպ դառնում է անտարբեր։

Եթե առաջարկի հետ համաձայն եք, շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք գրածով»։

Leave a Comment