
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը կկայանա օգոստոսի 14-ին, ժամը 17.30-ին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Սամվել կարապետյանի պաշտպանների խորհուրդը։
«Դատական նիստը տեղի կունենա ՀՀ հակակոռուպցիոն դատարանում / ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9։
Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին»,- նշված է հաղորդագրության մեջ։