Էմանուել և Բրիջիթ Մակրոնները վարձել են դետեկտիվներ՝ լրագրող Քենդիս Օուենսի մասին տեղեկություններ հավաքելու համար


Միջազգային

Էմանուել և Բրիջիթ Մակրոնները վարձել են դետեկտիվներ՝ ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսի մասին տեղեկություններ հավաքելու համար, որը պնդում էր, որ Ֆրանսիայի առաջին տիկինը ծնվել է տղամարդ: Այս մասին հայտնում է Financial Tiemes-ի։ Հետաքննությունը պետք է բացահայտեր Օուենսի կապերը եվրոպական և ամերիկյան աջակողմյան գործիչների, միգուցե նաեւ ռուսների հետ։

Նման քայլը ցույց է տալիս, թե որքան լուրջ են Մակրոնները վերաբերվում Օուենսի դեմ դատական ​​հայցին և որքան ռեսուրսներ են պատրաստ ծախսել դրա վրա։ Մակրոնների փաստաբան Թոմ Քլերը նշել է, որ հետաքննությունը կօգնի հասկանալ, թե ինչու է Օուենսը հետաքրքրված իրենց ընտանիքով, ինչը ժյուրիին կտա համատեքստ նրա պնդումների համար։

Օուենսը պատասխանել է՝ ասելով, որ Մակրոնները «իրական գումար» են ծախսում «իրենց անցյալի պարանոյան հանդարտեցնելու» համար։

Leave a Comment