Շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կառույցների լուծարման դիմումը

Շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կառույցների լուծարման դիմումը

12 օգոստոսի 2025 – 10:39 AMT

PanARMENIAN.Net – Ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության՝ օգոստոսի 11–ին ԵԱՀԿ-ին մասնակցող պետությունների միջև շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և նրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումն ու առաջարկվող որոշման նախագիծը։ Այդ մասին հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից, տեղեկացնում է Արմենպրեսը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման մասին որոշումը կայացվել է Վաշինգտոնում, նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված համաձայնության շրջանակում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992թ․ ղարաբաղյան հակամարտութան կարգավորման նպատակով։

Ֆրանսիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման գործընթաց սկսելու կողմերի կոչը։ Ֆրանսիայի հետ մեկտեղ խմբի համանախագահներն են ԱՄՆ–ն ու ՌԴ–ն։

Leave a Comment