
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ սխալ հայտարարություն է արել Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման վայրի վերաբերյալ, գրում է բրիտանական The Guardian թերթը։
«Թրամփն անհարմար սխալ է թույլ տվել»,- ասվում է հոդվածում։
ԱՄՆ նախագահը որպես հանդիպման վայր նշել է Ռուսաստանը։ Պուտինի հետ նրա հանդիպումը տեղի կունենա Ալյասկայում, ընդգծում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ Կրեմլը և Սպիտակ տունը հայտարարել են օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման նախապատրաստման մասին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ կողմերը կկենտրոնանան ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման տարբերակների քննարկման վրա։