Անգլիական ակումբից և «Կրասնոդարից» արձագանքել են Սպերցյան վերաբերյալ լուրերին


Սպորտ

Անգլիացի լրագրող Ալֆի Հաուզը, որը  «Սաութհեմփթոնի» ավագ թղթակիցն է, Total Saints Podcast-ի եթերում ասել է, որ անգլիական ակումբը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար որևէ առաջարկ չի կատարել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարին», հաղորդում է Saints Extra-ն:

«Ակումբն անընդհատ հավաստիացնում է ինձ, որ խաղացողի համար դեռևս առաջարկներ չեն արել: Նրանք չգիտեն, թե որտեղից է նման տեղեկատվություն տարածվել։ Հնարավոր է՝ դրանք պարզապես լուրեր են կամ ծխի քող։ Ես որևէ կոնկրետ բան չեմ լսել»,- ասել է լրագրողը:


Ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը եւս անդրադարձել է այս լուրերին. 


«Որտեղի՞ց եք ստացել այդ տեղեկատվությունը, որ  «Սաութհեմփթոնը» կոնկրետ առաջարկ է ուղարկել։ Ինսայդերների՞ց, մենք չունենք նման տեղեկություն»,- Մուսաևի խոսքերն է փեխանցում Sport24-ը::

Leave a Comment