
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելը պետք է բացատրություն տա Գազայի հատվածում լրագրողների մահվան դեպքերի համար։
Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ լրատվամիջոցների աշխատակիցների սպանությունը «բացարձակապես անընդունելի» է միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն։ «…Սպանությունը կատարած կողմը պետք է հստակ և բացահայտ բացատրի, թե ինչու էր դա անհրաժեշտ,- ընդգծել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:- Հրեական պետության իշխանությունները, շարունակել է նա, պետք է ապահովեն, որ Գազայի հատվածում լրագրողները կարողանան «ազատ և անվտանգ կատարել իրենց աշխատանքը»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և Համասի միջև պատերազմի սկսվելուց ի վեր Գազայի հատվածում սպանվել է 200 լրագրող։ Նախարարության խոսնակը նշել է, որ զոհերի այդքան մեծ թիվը «լիովին անընդունելի է»։