Նուբարաշենի աղբավայրում կրակը մարված է, սակայն դեռ կան ակտիվ օջախներ։ Երևանի կենտրոնից ընդամենը 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբանոցը երեք օր է՝ թանձր ծխի և գարշահոտի մեջ է պահում Երևանն ու հարակից բնակավայրերը։ Ըստ մասնագետների՝ աղբի ինքնայրումից մթնոլորտ են արտանետվում թունավոր նյութեր, այդ թվում՝ քաղցկեղածին, որոնք շնչառական, սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ: Մեր նկարահանումների պահին փրկարարները փորձում էին հողովծածկել ծխացող օջախները: Երևանի քաղաքապետարանը խոսում է աղբամշակման գործարան ստեղծելու անհրաժեշտության մասին: Իսկ թե մինչև դա ինչ կլինի, հայտնի չէ: