ԵԱՏՄ-ում կստեղծվի ընդհանուր բորսայական շուկա. ինչ օգուտ այն կտա

https://arm.sputniknews.ru/20250811/eatm-um-ksteghtsvi-yndhanur-bvorsajakan-shuka-inch-ogut-ajn-kta-92211314.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

К 2030 году в ЕАЭС появится общий биржевой рынок

Sputnik Արմենիա

К 2030 году в ЕАЭС появится общий биржевой рынок

2025-08-11T21:18+0400

true

PT2M05S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92210650_161:0:1121:720_1920x0_80_0_0_5fce10dd8c78af30ee1cace2daab0d8a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բորսա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղրղզստան, видео

բորսա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղրղզստան, видео

Բաժանորդագրվել

Ակնկալվում է, որ նախագիծը կսկսի գործել մինչև 2030 թվականը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ-ում կձևավորվի ընդհանուր բորսայական շուկա։ Այս մասին, ինչպես փոխանցում է Sputnik Ղրղզստանը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարության ԵԱՏՄ համակարգման վարչության պետ Էլիմբեկ Կանիբեկ ուուլուն։

Պաշտոնյայի խոսքով՝ այդ հարցը կքննարկվի Չոլպոն-Աթայում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։ Նախագիծը գործարկումը պլանավորվում է 2030 թվականին:

«Սա կազմակերպված հարթակ է, որտեղ բաց թափանցիկ կանոններով մեծածախ վաճառվում և գնվում են ապրանքներ՝ ինչպես խանութում, միայն թե ոչ սպառողների, այլ բիզնեսի, գործարանների, ֆերմերների և առևտրային ընկերությունների համար», – ասել է բանախոսը:

Օրինակ՝ ղրղզստանցի ֆերմերը 10 տոննա ցորեն է աճեցրել, իսկ ռուսական ալրաղաց ընկերությունը ցանկանում է այն անմիջապես մատչելի գնով գնել։ Միմյանց միջնորդավորված որոնելու փոխարեն գնորդը և վաճառողը դիմում են բորսա։ Վաճառողը տեղադրում է առաջարկը, ալրաղացը հայտ է ներկայացնում, և շուկայի պահանջարկի և առաջարկի հիման վրա ավտոմատ կերպով գինը սահմանվում է: Բորսան երաշխավորում է գործարքի կատարումը, փողը և ապրանքը ապահով կերպով փոխանցվում են կողմերին:

«Ընդհանուր բորսայի գործարկումը ԵԱՏՄ բոլոր երկրների համար ստեղծում է համանման կանոններ, թափանցիկ գներ, քանի որ բոլորին տեսանելի է ղրղզական ֆերմերի ու ռուս գնորդի սակարկությունը։ Այսպիսով, ավելի քիչ «գորշ» սխեմաներ կլինեն, քանի որ առևտուրը պաշտոնապես կարձանագրվի, ազգային արժույթներն օգտագործելու ավելի շատ հնարավորություններ կհայտնվեն», – բացատրել է Կանիբեկ ուուլուն։

Ներկայում ձևավորվում է ստեղծվելիք հարթակի իրավական բազան և իրացման համար նախատեսվող ապրանքների ցանկը։

Leave a Comment