Հանկարծամահ է եղել Հայաստանի ԶՈՒ զինծառայող

Արմինֆո. Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

 

«Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – ասվում է հաղորդագրությունում:

Leave a Comment