Ռուս միլիարդատեր, աղգայնական թեւի առաջնորդներից մեկի համարում ունեցող Կոնստանտին Մալոֆեեւը գնահատել է Օդեսայում ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարի վրա ռուսական ուժերի հարձակման փաստն ու դրան հաջորդած Ալիեւի ռեակցիան.
«Բաքուն նյարդային արձագանքեց Օդեսայի մարզում ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարի վրա մեր հարձակմանը։ «Սարսափելի սպառնալիք» հնչեց Ուկրաինային զենքի մատակարարման վրա դրված արգելքը վերացնելու վերաբերյալ։
2014 թվականից ի վեր Ուկրաինա է մատակարարվում առնվազն 35 երկրից սարքավորումներ և զինամթերք։ 2020 թվականից հետո Կիևը դարձավ աշխարհի խոշորագույն ներմուծողը՝ 2020-2024 թվականներին համաշխարհային զենքի մատակարարումների 8.8%-ը։
Եվ հիմա գալիս է «աշխարհահռչակ» ադրբեջանական ռազմական արդյունաբերությունը և փոխում պատերազմի ամբողջ պատկերը։
Միայն թե Բաքուն չպետք է իր զենքն այդեպս բաժանի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն զգուշացրել է, որ Իրանը «մտադիր է ապահովել իր անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով և կանխել Զանգեզուրի նախագծի իրականացումը»։
Եվ չնայած Իրանի նախագահը անմիջապես ասաց, որ խնդիրը «չափազանցված է լուրերում», տարածաշրջանում լարվածությունն աճում է։ Այն աճում է այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն գալիս է խաղաղապահ ձգտումներով։
Այնպես որ, ավելի լավ կլինի ահռելի ադրբեջանական զենքը պահել տանը։ Եթե, իհարկե, չկա ցանկություն վերանվանել Աղջկա աշտարակը Իմամ Խոմեյնիի աշտարակ։ Կամ, այլընտրանքորեն, Կազակական աշտարակ»։