Արմինֆո. Իրանը կաջակցի “Զանգեզուրի միջանցքի” իրագործմանը, բայց միայն այն դեպքում, եթե այն չխախտի տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականությունը։ Ըստ իրանական Mehr գործակալության՝ այդ մասին նախօրեին լրագրողներին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեքզեշքիանը:
Նրա խոսքով՝ այդ միջանցքի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ Թեհրանի պահանջները կատարվել են ։ “Տարածքային ամբողջականության շրջանակը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհը չփակելը, այն ամենը, ինչ եղել է համակարգի տեսադաշտում, այնտեղ հաշվի է առնվել։ Միակ բանը, որ մտահոգություն է հարուցում, այն է, որ այդ ճանապարհը ցանկանում են կառուցել հայկական եւ ամերիկյան ընկերությունները”, – նշել է Փեզեշքիանը, հաավելելով, թե միջանցքն այն չէ, ինչի մասին այդքան չափազանցնում են ԶԼՄ-ներում։