«Բրենտֆորդի» պաշտպան Նեյթան Քոլինզը կարող է հայտնվել անգլիական ֆուտբոլի հսկաներից մեկում։ Այս մասին լրագրողներին հայտնի է դարձել Football Insider-ից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա իռլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Սակայն «Բրենտֆորդը» չի ցանկանում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել առաջատար խաղացողներից մեկից։
Անցյալ մրցաշրջանում պաշտպանը խաղացել է 42 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։ Քոլինզի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը, իսկ նրա շուկայական արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։