Փաշինյանը Փեզեշքիանին է ներկայացրել Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները

Փաշինյանը Փեզեշքիանին է ներկայացրել Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները

11 օգոստոսի 2025 – 14:14 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետն Իրանի նախագահի հետ հեռախոսով քննարկել է խաղաղության և համագործակցության հարցեր։

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։

Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։

Վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել ԻԻՀ նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարելիք այցի կարևորությունը։

Փեզեշքիանն ավելի վաղ ասել էր, որ «այս միջանցքը այն չէ, ինչի մասին լրատվամիջոցներում չափազանցված տեղեկություններ են տարածվել», և հավելել , որ «Իրանի պահանջները բավարարվել են»։

Leave a Comment