Սոֆիի հարսանեկան զգեստը շատ յուրահատուկ է և էլեգանտ․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին տեղի է ունեցել պարուհի Սոֆի Դևոյան կրտսերի հարսանեկան արարությունը։
Սոֆիի ընտրյալը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Կիմ Առաքելյանն է։
Սոֆիի հարսանեկան զգեստը շատ յուրահատուկ է և էլեգանտ։ Ինչպես ավելի վաղ նշել է հարսնացուն, նա շատ երկար է ընտրել հարսի զգեստը, բայց երբ տեսել է, միանգամից հասկացել է, որ այդ զգեստն է ուզում։
Սոֆին նշել է, որ հարսի զգեստը պատվիրել է արտասահմանից, նախապես չի փորձել։ Նա ընդամենն իր մարմնի չափերն է ուղարկել, և այդ զգեստը կարվել է իր համար։