Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ կապված քրեական գործով նախնական դատալսումները նշանակվել է 2025թ. օգոստոսի 15-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում։ Սրբազանի պաշտպանական թիմը հայտնում է, որ դատական նիստին պետք է քննության առնվի նաև Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու հարցը:
Դատավորը Արմինե Մելիքսեթյանն է։
Միքայել սրբազանը մեղադրվում է այն բանում, որ լինելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը և ունենալով մեծ թվով հետևորդներ, ԶԼՄ-ներով հանդես է եկել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերով։