Հայ–թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն

Հայ–թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։

Գործակալության զրուցակիցը հիշեցրել է Էրդողանի խոսքերը, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Թուրքիան այս ուղղությամբ «դրական քայլեր» է տեսնում, բայց չի շտապում նշել Հայաստանի հետ սահմանի բացման վերջնաժամկետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել՝ Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Leave a Comment