Ինչու ԱՄՆ-ն որոշեց զոհաբերել «իր զինվորը»` Ուկրաինան. Քաղաքագետ


Միջազգային

Թրամփը զոհաբերում է մի խաղաքար. ԱՄՆ-ն հանձնում է Ուկրաինան։ Այս կարծիքին է քաղաքագետ Լեոնիդ Կրուտակովը: Նա նաեւ մատնանշում է, թե դրա դիմաց ինչ են ամերիկացիներն ակնկալում Ռուսաստանից:

Քաղաքագետի մեկնաբանմամբ, Կրեմլի և Սպիտակ տան դիրքորոշումները Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում շատ ավելի մոտեցել են։ Դրա վկայությունն է Ալյասկայում կայանալիք հանդիպումը։ Այն արագությունը, որով հակասությունների լուծման գործընթացը հանկարծակի սկսվեց Թրամփի դեսպան Սթիվ Ուիտկոֆի Մոսկվա կատարած այցից հետո, ցույց է տալիս, որ Վաշինգտոնն իսկապես փորձում է վերջ դնել հակամարտության ակտիվ փուլին։

«Թրամփը մի քանի անգամ ասել է, որ BRICS-ի շրջանակներում դոլարին այլընտրանք ստեղծելու փորձը պատերազմ է։ Սա, ըստ էության, այստեղ գլխավոր հակամարտությունն է։ Հետևաբար, Միացյալ Նահանգները լուծում է իր համար իսկապես գլոբալ, լուրջ խնդիր։ Եվ այս ներքին տրամաբանության շրջանակներում նրանք գործում են շատ հստակ և զգույշ։ Նրանց գլխավոր ճակատը Չինաստանն է։ Եվ նրանք պատրաստ են զոհաբերել այս խաղում իրենց զինվորը՝ Ուկրաինան, որպեսզի ժամանակավորապես հաշտվեն Մոսկվայի հետ և թուլացնեն Ռուսաստանի և Չինաստանի միջև կապը։ Ահա թե ինչպես եմ ես դա տեսնում», – ասել է Կրուտակովը։

«Իհարկե, Ուիտկոֆը Մոսկվա այցելեց իրավիճակի որոշակի ըմբռնմամբ և նախնական համաձայնություններով… Մենք պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ի համար սա գլխավոր հարց է։ Բայց նրանք չեն պաշտպանում Ուկրաինայի կամ Ռուսաստանի շահերը։ Եվ խոսքը սպանված մարդկանց թվի մասին չէ։ Ամերիկան հետապնդում է իր սեփական շահերը»,- հավելել է Կրուտակովը։

Տես նաեւ https://t.me/iravunk/56137 

Leave a Comment