Նոր կադրեր Թուրքիայի երկրաշարժից. Փրկվել է, թաքնվելով սեղանի տակ (Տեսանյութ)


Հասարակություն

Մարդիկ, ովքեր ժամանակ չեն ունեցել դուրս փախչել շենքերից Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, թաքնվել են սեղանների տակ և կարողացել են փրկվել։ Նման կադրեր է ֆիքսել տեղախցիկը:

Թուրքիայում՝ Բալըքեսիրի Սինդիրգի շրջանում, երեկ ժամը 19:53-ին տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժից հետո շենքեր են փլուզվել։ Ցնցումները զգացվել են նաև Բուրսայում, Յալովայում և Ստամբուլում։ Կան զոհեր: Էպիկենտոնին մոտ բնակավայրերում ամբողջ թաղամասեր են փլուզվել, հայտնում են տեղի բնակիչները։

6.1 մագնիտուդով ցնցումից հետո Բալըքեսիրի շրջանը ցնցվել է 4.6 և 4.1 մագնիտուդով հետցնցումներով։

Սեյսմոլոգիական ծառայությունների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորության վրա։

Leave a Comment