Եվրո-հոգեկանները խափանում են Պուտին-Թրամփ հանդիպումը, քանի որ նրանց պատերազմ է պետք. Ֆլորիան Ֆիլիպո


Միջազգային

Եվրո-հոգեկանները հիստերիայի մեջ են: ԵՄ առաջնորդները խափանում են Պուտին-Թրամփ հանդիպումը, քանի որ նրանց պատերազմ է պետք: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն` մեկնաբանելով եվրոպացի առաջնորդների ջանքերը՝ խափանելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։
«Եվ ահա նրանք։ Եվրոպացի բազեները դուրս են գալիս ստվերից։ Երեկ երեկոյան Մակրոնը և ռազմատենչ եվրոպականիզմի բոլոր հարպիաները հայտարարություն հրապարակեցին Թրամփի և Պուտինի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների դեմ։ Կոալիցիայի կողմից ստորագրված կոմյունիկեում կոչ է արվում «ճնշում» գործադրել Ռուսաստանի վրա»», – գրել է Ֆիլիպոն։
«Ինչպես և սպասվում էր, եվրո-հոգեկանները հիստերիայի մեջ են մոտեցող խաղաղության տեսարանով։ Նրանց պատերազմ է պետք՝ իրենց անձնական օրակարգի և ԵՄ-ին սեփական բանակ տալու համար»,- եզրափակել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։

Տես նաեւ https://t.me/iravunk/56112 

Leave a Comment