Օգոստոսյան տապից զերծ չմնաց Նուբարաշենի աղբավայրը, որը օրեր շարունակ այրվում էր եւ ոչ մի կերպ չէր մարում կրակը: Բնականաբար ծուխն ու հոտը նկարագրել հնարավոր չէ, քանի որ առանց այն էլ աղբի հոտը՝ ամառվա տապին անտանելի է, հատկապես Նուբարաշենում բնակղվող քաղաքացիների համար: Հաշվի առնելով նաեւ համաճարագային իրավիճակը, որը տարածվում է թռջյունների շնորհիվ, հարցը պահանջում է հրատապ լուծում:
Այս հարցի շուրջ «Իրավունք»-ը խեսեց ՔՊ-ական ավագանու անդամ, Աշոտ Սարգսյանի հետ:
—Օրեր շարունակ այրվում է Նուբարաշենի աղբավայրը: Քաղաքացիները այլեւս չեն կարողանում դիմանալ՝ հոտին, ծխին եւ իրավիճակին: Քաղաքապետարանը վերջապես ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում հարցը ռադիկալ լուծելու առումով:
—Քիչ առաջ եմ այնտեղից վերադարձել: Արդեն հրդեհը մարված է, այսինքն մնացորդային հատվածային, կտորներ են, որտեղ ավելի շատ ծխում է, քան այրվում: Պետք է ասեմ քաղաքապետարանը, ՆԳՆ հրշեջները արագ արձագանքել են եւ արդեն երորրդ օրն է, մաքսիմալ կերպով կատարվում է հնարավորիս, արագ կրակը մարելու համար: 30-ից ավել տեխնիկա է աշխատում, դա դեռ միայն քաղաքապետարանի կողմից ուղարկված: Հողը վերցվում է եւ փակում կրակի հատվածը, այսինքն այրվող հատվածները թաղվում են հողի տակ:
—Իսկ առհասարակ, քաղաքապեարանը ի՞նչ աշխատանքներ է կատարում հետագայում նման խնդիրներից խուսափելու համար, քանի որ հրդեհը կարող է ամեն րոպե կրկնվել:
—Այո, դա կարող է կրկնվել: Երբ այնտեղ էի, տեսա տարբեր մարդկանց՝ բնակիչների, ովքեր պարզապես նայում էին կրակի մարման գործընթացին եւ ասացին, որ միտումնավոր այրել են աղբանոցը: Ստացվում է, ինչ էլ անես, եթե բնակիչը միտումնավոր կրակ տա, ապա հրդեհ կլինի, եթե նույնիսկ տարածքը լինի պարսպապատված: Այսինքն, այս դեպքը չի եղել աշխատակցի մեղքով, կամ ինքն իրեն այրվել, սա միտումնավոր կերպով է արվել: Սակայն ամենը նույնսիկ հաշվի առնելով, ասեմ որ կան բազում քննարկումներ հարցը վերջնական լուծելու համար:
—Դուք, ձեր նախընտրական ծրագրերում ներկայացրել էիք աղբամշակման նախագիծ: Ի՞նչ եղավ այդ ծրագիրը:
—Այո, ինչպես ասացի բազում քննարկումներ են լինում, սակայն առավել ծավալուն ասել չեմ կարող, քանի որ քննարկումները անցկացնում են փոխքաղաքապետերը, եւ դեռեւս ավագանիներին չեն ներկայացվել նախագծերը, սակայն դա անպայման կլինի, որը կհրապարակվի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ