Լռությունը խախտվեց․ Հակիմին խոսել է բռնաբարության մեղադրանքների մասին — Armsport.am

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին հայտարարել է, որ չի մտահոգվում բռնաբարության մեղադրանքների պատճառով։

Օգոստոսի 1-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի Նանտերի դատախազությունը պահանջել է ֆուտբոլիստին քրեական մեղադրանք ներկայացնել բռնաբարության համար։ 2023 թվականին 24-ամյա մի աղջիկ հայտարարել էր, որ սոցիալական ցանցերում Հակիմիի հետ ծանոթանալուց հետո այցելել է նրա տուն, որտեղ, նրա պնդմամբ, ՊՍԺ-ի պաշտպանը բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ։ Եթե Հակիմին մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

«Ես հանգիստ եմ։ Ինձ ճանաչող մարդիկ դա հասկանում են։ Ինչպես արդեն ասել եմ, ես կենտրոնացած եմ իմ կյանքի ամենակարևոր բաների՝ ընտանիքիս և ֆուտբոլի վրա։ Իսկ հետո, ինչպես նշել եմ, ճշմարտությունը կբացահայտվի», — Հակիմիի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հակիմին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ 

Leave a Comment