Հայտարարությունը, որը հնչեցրել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը, տալիս է այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք այս օրերին ակտիվորեն առաջ է քաշում Եվրոպան` ուղղված Պուտին-Թրամփ գագաթաժողովի կասեցմանը:
Ամեն բան ծայրահեղ պարզ է եւ սպասելի: «Մենք դադարեցինք Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորումը։ Մենք ցանկանում ենք հասնել այս խնդրի խաղաղ կարգավորմանը։ Եթե եվրոպացիները ցանկանան նախաձեռնություն ցուցաբերել և զենք գնել ամերիկյան արտադրողներից, մենք դեմ չենք դրան, բայց մենք ինքներս այլևս չենք ֆինանսավորի այն»։
Կարճ ասած, գլոբալիստները և Զելենսկին կարող են չհամաձայնվել Թրամփի նախաձեռնությունների և Պուտինի հետ նրա համաձայնագրերի հետ։ Այս դեպքում Թրամփը պարզապես դուրս կգա խաղից, եւ Եվրոպացիները, եթե ցանկանում են շարունակել պատերազմը, իրենց գործն է. թող միայն դրա համար իրենց գրպանից վճարեն: Թե ինչ կլինի այդ դեպքում Ուկրաինայի հետ, պարզ է: Եթե Կիեւը չի ուզում նման հեռանկար, ապա պետք է համաձայնվի այն ամենի հետ, որը նրա առաջ կդնեն գագաթաժողովից հետո:
Տես նաեւ https://t.me/iravunk/56120