Հռոմի պապը Լևոն XIV-ը հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ձեռքբերումը կնպաստի Կովկասում խաղաղությանը, հաղորդում է Vatican News-ը:
«Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության մասին համատեղ համաձայնագրի կնքման կապակցությամբ։ Հույս ունեմ, որ այս իրադարձությունը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղությանը»,- հայտարարել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ավարտից հետո: