Գшզայում սովից ու թերսնումից մшհացածների թիվը հասել է 217-ի, այդ թվում՝ 100 երեխա

Դիտում ՝ 21 219

Իսրայելական զինված ուժերի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցում գրանցվել է 61 զոհ  և 363 վիրավոր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան բազմաթիվ զոհեր, որտեղ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռևս չեն կարողացել հասնել։

Գերատեսչության տվյալներով՝ Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը հասել է 61,430-ի, իսկ վիրավորներինը՝ 153,213-ի։

Նշվում է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում սովի և թերսնման հետևանքով Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 5 դեպք, այդ թվում՝ 2 երեխայի:

Գազայում սովից ու թերսնման հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 217-ի, այդ թվում՝ 100 երեխա։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment