Եվրաառաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ: Ըստ այդմ, ԵՄ-ն կողմ է արտահայտվել Ուկրաինայում հակամարտության շուրջ շփման գծի երկայնքով բանակցություններին։ Բայց.
«Գոյություն ունեցող շփման գիծը պետք է դառնա ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների հիմքը», – հայտարարել են Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Լեհաստանի առաջնորդները և Եվրահանձնաժողովի նախագահը: Եվրոպացի առաջնորդները նաև հավելել են, որ չեն դադարի աջակցել Ուկրաինային։
ԵՄ առաջնորդները դիմել են նախագահ Թրամփին՝ կոչ անելով պաշտպանել Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգության շահերը: Նրանց կարծիքով, լուրջ բանակցություններ պետք է վարվեն միայն հրադադարի պայմաններում: Եվրոպացի առաջնորդները նաև նշել են, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն «դիվանագիտության, Ուկրաինայի աջակցության և Ռուսաստանի վրա ճնշման» համադրությամբ։
Սա, հասկանալի է, Ուկրաինայումխաղաղությունը ձախողելու փորձ է: