Ուրալում ադրբեջանական դիասպորի ղեկավար Շահին Շիխլինսկին սկսել է ցուցմունքներ տալ: Այս մասին հայտնում են ռուսական տեղյակ աղբյուրները: «Այժմ նա ցուցմունքներ է տալիս, որոնք, հավանաբար, կհարվածեն ոչ միայն էթնիկ մաֆիային, այլև ավելի բարձրաստիճաններին»,- գրում է աղբյուրը։
Այն, որ Շիխլինսկին տիրապետում է շատ լուրջ տեղեկատվության, հասկանում են բոլորը: Եվ ոչ միայն մի քանի սպանությունների, շուկաների նկատմամբ վերահսկողության ու նման այլ բաների: Նա շատ ավելի լուրջ տեղեկության է տիրապետում, եւ ամենակարեւորիներից` «Որ կոնկրետ պաշտոնյաների և անվտանգության ուժերի հետ ամուր կապերի միջոցով էր Բաքում Ռուսաստանում մասշտաբային հարցեր լուծում»:
Աղբյուրը պնդում է, որ Շիխլինսկին ինքն է կապի դուրս եկել ռուս իրավապահների հետ եւ դուրս գալով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան շենքից, որտեղ նա թաքնվում էր Եկատերինբուրգից փախչելուց հետո, հանձնվել։ Պատճառը պարզ է` «Չցանկացավ որդուն զոհաբերել հանուն բարձր անձանց շահեի»: Ըստ այդմ էլ` «Նա մտածեց ու մտածեց, կշռադատեց բոլոր դրական և բացասական կողմերը և համաձայնվեց ցուցմունք տալ»։ Չնայած նրան, որ Բաքուն փորձում էր նրան էվակուացնել Ադրբեջան, այդ թվում` դիվանագետների կամ մասնավոր ինքնաթիռի օգնությամբ։
Իսկ թե իր ցուցմունքերում Շիխլինսկին ինչեր կբացահայտի, այս պահին էլ ենթադրելի է: Ամեն դեպքում, այդ բացահայտումներն Ալիեւի համար, այսպես ասած, հաճելի չեն լինելու:
Տես նաեւ https://t.me/iravunk/56098