«Իրանը կոշտացրեց դիրքորոշումը՝ Վաշինգթոնում ստորագրված հռչակագրի հետ կապված»․ Վարդան Բալյան

«Իրանը կոշտացրեց դիրքորոշումը՝ Վաշինգթոնում ստորագրված հռչակագրի հետ կապված»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը կոշտացրեց դիրքորոշումը Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի հետ կապված: Ռահբարի խորհրդական Վելայաթին իր հարցազրույցում հայտարարել է՝
«Հարավային Կովկասն անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը վարձակալում է: Կովկասը ամենազգայուն աշխարհագրական կետերից մեկն է աշխարհում, և այդ ճանապարհը կդառնա ոչ թե Թրամփին պատկանող միջանցք, այլ նրա վարձկանների գերեզմանը»:

Իրանի նախկին արտգործնախարարը հստակ շեշտել է, որ Իրանը Ռուսաստանի հետ կամ առանց նրա խոչընդոտելու է միջանցքի կառուցմանը, քանի որ այդ նախագիծը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը և փոխում է նրա աշխարհաքաղաքական քարտեզը: Հետաքրքրական է Հայաստանին անդրադարձը. սահմանների դե ֆակտո փոփոխությունը միտված է կազմաքանդելու Հայաստանը:
«Երբ Թուրքիան և Ադրբեջանի հանրապետությունը պահանջում էին այդ միջանցքի կառուցումը, Իրանի Իսլամական հանրապետության զինված ուժերը գեներալ-լեյտենանտ Շահիդ Բաղերիի հրամանատարությամբ, ով այդ ժամանակ Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն էր, անցկացրեցին բազմաթիվ վարժանքներ Իրանի հյուսիս-արևմուտքում, ինչն ի ցույց դրեց Իրանի պատրաստությունը և լուրջ մտադրվածությունը հակազդելու այդ գործողություններին:
…Թրամփն ինչպես միշտ բարձրագոչ ու ոչինչ չարժեցող հայտարարություններ է անում: Նա մտածում է, թե ինքն անշարժ գույքի գործակալ է և ուզում է վարձակալել հող կամ շրջան»:
Վելայաթիից բացի՝ բազմաթիվ իրանցի փորձագետներ և պետական ու քաղաքական գործիչներ համակարծիք են, որ ամերիկա-իսրայելական այս օպերացիան մաս է կազմում Իրանին շրջափակելու և խեղդամահ անելու համապարփակ ծրագրի, որ Իսլամական հանրապետության համար գոյաբանական սպառնալիքներ է ստեղծում, հետևաբար, հակազդեցությունը լինելու է համարժեք»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան

Leave a Comment