Սևանա լճում քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողացել վերադառնալ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 20-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ մոտ 200 մետր հեռավորությունից քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment