Հուսով եմ՝ նոր մրցաշրջանում կհանդիպենք ՊՍԺ-ի հետ և կիմանանք, թե ով է ավելի լավը․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս է հայտնել, որ նոր մրցաշրջանում կատալոնական ակումբը կհանդիպի ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայում, որի արդյունքում պարզ կդառնա, թե որ թիմն է ավելի լավը։

«ՊՍԺ-ն լավ մրցաշրջան անցկացրեց։ Նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգան, Ֆրանսիայի առաջնությունը, ցուցադրեցին լավ ֆուտբոլ՝ հիանալի մարզչի, խաղացողների և թիմի հետ։ Ցավոք, մենք չկարողացանք խաղալ նրանց դեմ, բայց կարծում եմ, որ անցյալ մրցաշրջանում և՛ մենք, և՛ նրանք լավագույն խաղային որակ ունեցող թիմերն էինք։ Հուսով եմ, որ նոր մրցաշրջանում մենք կհանդիպենք նրանց և կպարզենք, թե ով է ավելի լավը։

Ցավոք, մենք չկարողացանք նրանց դեմ խաղալ Չեմպիոնների լիգայում կամ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում։ Հուսով եմ, որ գալիք մրցաշրջանում նման հնարավորություն կլինի։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին՝ մրցաշարի բարելավմանն ուղղված ձևաչափ կազմակերպելու համար։ Եվ վստահ եմ, որ նա կցանկանար հեռուստացույցով կամ անձամբ դիտել ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» միջև խաղը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Leave a Comment