ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Քաղաքականություն

09.08.2025 | 16:10

Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը: Այս մասին X-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը։

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- գրել է նա։

Ըստ ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակի՝ սա նշանակալի քայլ է հարաբերությունների կարգավորման գործընթացում և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։

«ՆԱՏՕ-ն կշարունակի աշխատել իր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- նշել է Էլիսոն Հարթը։

 

 

Leave a Comment