Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարծում է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնագիրը հնարավոր է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արդյունավետ միջնորդական առաքելության շնորհիվ: Այս մասին գրել է Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը իր Telegram ալիքում:
«Պետության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև եզակի համաձայնագրի ստորագրումը հնարավոր է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արդյունավետ միջնորդական առաքելության շնորհիվ, ով կարողացել է համոզել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին ցուցաբերել քաղաքական կամք և ռազմավարական հեռատեսություն», – ասել է Ժելդիբայը: