Սիբիրի սառցե Ալթայի լեռներում ավելի քան 2000 տարի առաջ թաղված կինը դարձել է վերջին տարիների ամենահետաքրքիր հնագիտական դաջվածքների ուսումնասիրություններից մեկի անսպասելի թեման։
Նրա բարդ դաջվածքները, որոնք պահպանվել են հավերժական սառույցի մեջ և երկար ժամանակ համարվում էին գունաթափված կամ մարմնի անտեսանելի արվեստ, բացահայտվել են բարձր ճշգրտությամբ ինֆրակարմիր պատկերման միջոցով՝ բացահայտելով կենդանիների և առասպելական գազանների զարմանալի նկարներ։
«Մենք գիտեինք, որ այս մումիաները դաջվածքներ ունեին,- պարզաբանում է Մաքս Պլանկի երկրաբանության ինստիտուտի և Բեռնի համալսարանի հնագետ, դոկտոր Ջինո Կասպարին։ -Բայց դրանցից մի քանիսի մաշկն այնքան մգացած և կնճռոտ էր, որ թանաքն այլևս տեսանելի չէր անզեն աչքով»։
«Մենք, ըստ էության, գրանցել ենք ալիքի երկարություններ, որոնք գերազանցում են մարդու տեսողության սահմանները, և որոնք գեղեցիկ ձևով բացահայտում են այդ դաջվածքները»։
Մումիան, որը պատկանում է Պազիրիկ մշակույթին, հայտնաբերվել է տասնամյակներ առաջ Ալթայի լեռներում՝ հարավային Սիբիրը, արևելյան Ղազախստանը և հյուսիսարևմտյան Չինաստանն ընդգրկող տարածաշրջանում։
Այս վաղ երկաթի դարի մարդիկ հիմնականում անասնապահներ էին (մ.թ.ա. 6-րդ դարից մինչև 2-րդ դար), ամռանը թափառելով բարձրավանդակներում ոչխարների և ձիերի հետ և թաղելով իրենց մեռածներին նույն սառած հողում, որը հազարամյակներ շարունակ պահպանել էր նրանց մարմինները։
Օգտագործելով առաջադեմ պատկերման տեխնիկա և դաջվածքի նկարչի հետ համագործակցությամբ՝ գիտնականների թիմը կնոջ մարմնի վրա հայտնաբերել է վառ դաջվածքներ, դրանց թվում՝ որսորդական տեսարաններ, որտեղ վագրերն ու ընձառյուծները հարձակվում են եղջերուների և եղջերուանման արարածների վրա։
Դաջվածքներից մեկը պատկերում է խոտակեր կենդանուն ոչնչացնող առասպելական գրիֆոն՝ որսաշուն։ Հատկապես ապշեցուցիչ է այն, որ նրա բթամատները զարդարված են աքաղաղ հիշեցնող փոքրիկ նախշերով։
«Դրանք հիանալի պատկերներ են,- Euronews Culture-ին տված հարցազրույցում պատմում է Կասպարին։ -Դրանք շատ վառ են և ներկայացնում են եզակի գեղարվեստական ոճ, որը չի հանդիպում որևէ այլ տեղ»։
Թեև պատկերների իրական նշանակությունը կորել է, քանի որ Պազիրիկից գրավոր գրառումներ չկան, թիմը կենտրոնացել է դրանք ստեղծելու համար օգտագործված տեխնիկան ըմբռնելու վրա։
«Որոշ գիտնականներ ենթադրել էին, որ դաջվածքները կատարվել են ասեղնագործության միջոցով, ինչպես Արկտիկայում, որտեղ գունանյութը մաշկի միջով փոխանցվում է թելով,- պարզաբանում է Կասպարին: -Սակայն մենք կարողացանք ապացուցել, որ դրանք իրականում դաջովի դաջվածքներ էին, որոնք արվել են ասեղներով, որը հիշեցնումն է ժամանակակից ձեռքի ծակծկման տեխնիկա, բայց առանց էլեկտրականության»:
Վերլուծությունը ցույց է տվել, որ դաջվածքները կատարվել են մի քանի սեանսների ընթացքում, և նույնիսկ դադարներ են ցույց տվել, երբ հին դաջվածքի վարպետը կանգ էր առնում ավելի շատ գունանյութ վերցնելու համար:
Կասպարիի համար այդ մանրամասները մարդկայնացնում են գործընթացը. «Դա ձեզ շատ, շատ մոտեցնում է պատկերը ստեղծող անձին: Կարող եք տեսնել, թե ինչպես է գիծը փոքր-ինչ տեղաշարժվում, երբ նա կրկին սկսում է աշխատել»:
Հետազոտությունը նաև կասկածի տակ է դնում նախկին ենթադրությունները, ըստ որոնց դաջվածքները սահմանափակված էին Պազիրիկ հասարակության էլիտար անդամներով: «Մինչ այժմ մեր հայտնաբերած բոլոր պահպանված սառցե մումիաները դաջվածքներ ունեն,- պարզաբանում է Կասպարին: -Թվում է, թե դա լայնորեն տարածված պրակտիկա է եղել: Եվ դրանք պարզ ձևավորումներ չեն. դրանք խրթին են և ակնհայտորեն մեծ նախապատրաստություն են պահանջում»:
Կասպարին հույս ունի կազմել բոլոր հայտնի Պազիրիկ մումիաների վրա դաջվածքների հանրամատչելի ցանկ: «Սև ու սպիտակ լուսանկարներ հրապարակելը բավարար չէ։ Այդ դաջվածքները զարմանալի են, բայց մեզ անհրաժեշտ են բարձր թույլտվությամբ վերակառուցումներ՝ դրանք իրականում ստեղծելու եղանակը հասկանալու համար», – ասում է նա։
«Հաշվի առնելով հանրային հսկայական հետաքրքրությունը, կարծում եմ՝ մարդիկ պետք է կարողանան տեսնել դրանք և ավելին իմանալ դրանց մասին»։