Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծում՝ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության խարտիան պատրաստելու համար: Դրա մասին հայտնել են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիան պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:
Այդ փաստաթղթի ստորագրման մասին խոսելով՝ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի են բարձրանում: «Մենք սկսում ենք ռազմավարական գործընկերության ուղին: Ռազմավարական գործընկերության խարտիան կպատրաստվի մի քանի ամսվա ընթացքում»,- Թրամփի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Ալիևը: