Ինչ վերաբերում է գերիներին, ես ունեմ մի սկզբունք՝ նախապես ոչինչ չհայտարարել. ամենաբարձր մակարդակով անդրադարձներ ունեցել ենք. Փաշինյան

Ինչ վերաբերում է գերիներին, ես ունեմ մի սկզբունք՝ նախապես ոչինչ չհայտարարել: Այս մասին նշել  է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ մի խոսակցության ժամանակ չենք շրջանցում մեր անհետ կորած, գերեվարված և անազատության մեջ  գտնվող մեր հայրենակիցների հարցը. խնդրում եմ՝ որևէ կասկած չլինի, որ այդ հարցում ամենաշահախնդիր ձևով, ամենաբարձր մակարդակով անդրադարձներ ունեցել ենք և հետևողական ենք լինելու այս խնդիրների լուծման առումով»,- ասել է վարչապետը:

Leave a Comment