Սպիտակ տանը մեկնարկեց Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում Սպիտակ տանը մեկնարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: 


 


Հիշեցնենք, որ մինչև եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյան-Թրամփ, Թրամփ-Ալիև հանդիպումը:


 


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 7-8-ին մեկնել է Ամերիկայի Միացյալալ նահանգներ:


 


Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:


 


Զրուցակիցները քննարկել էին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Մտքեր էին փոխանակվել նաև ՀՀ վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումների շուրջ:


 


Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Դիտումների քանակ13

Leave a Comment