Ջեք Գրիլիշը կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։
29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով վերջին շրջանում հետաքրքրված են Պրեմիեր լիգայի այլ ակումբներ, այդ թվում՝ «Թոթենհեմը» և «Էվերթոնը»։
Transfer News Live-ի հաղորդմամբ՝ հղում անելով TEAMtalk-ին, Գրիլիշը կնախընտրեր տեղափոխվել «Թոթենհեմ», քանի որ ցանկանում է շարունակել խաղալ բարձր մակարդակում։
Միևնույն ժամանակ, «Էվերթոն» տեղափոխությունը դեռևս չի բացառվում։ Որպես Եվրոպա լիգայի հաղթող՝ «Թոթենհեմը» այս մրցաշրջանում կներկայացնի Անգլիան Չեմպիոնների լիգայում։
Transfermarkt-ը Գրիլիշին գնահատում է 28 միլիոն եվրո։