Այսօր՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։
Ժամը 21:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի 35-րդ փողոցի 1-ին նրբանցքում կրակոցներ են հնչել։
Քրեական և համայնքային ոստիկանները, ինչպես նաև պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված ու չկրակված 6 պարկուճ փողոցի տարբեր հատվածներում։
Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։
Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։