«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խախտել է հակադոպինգային կանոնները, հայտնում է իսպանական Marca-ն։
Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումից հետո Յամալը ժամանակին չի ներկայացել դոպինգ թեստ հանձնելու՝ անտեսելով դոպինգ-ստուգման տեսուչի պահանջը։
Նման խախտում թույլ է տվել նաև «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Երկու ֆուտբոլիստներն էլ տուգանվել են՝ յուրաքանչյուրն 5000 եվրոյով։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այդ հանդիպման 120 րոպեից հետո արտագնա խաղում 3-4 հաշվով պարտվել էր «Ինտերին», իսկ միլանցիները դուրս էին եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 0:5 հաշվով զիջել էին ՊՍԺ-ին։