Տեր Շտեգենը հրաժարվել է «Բարսելոնայի» բժիշկներին իր տուն թողնել

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հրաժարվել է Բորդոյում վիրահատությունից հետո իր տանն ընդունել «Բարսելոնայի» բժիշկներին, հաղորդում է Sport.es-ը։

Բարսելոնա վերադառնալուց հետո, երբ «Բարսելոնայի» բժիշկները ցանկություն են հայտնել այցելել տեր Շտեգենի տուն՝ անձամբ ստուգելու նրա ապաքինման ընթացքը, դարպասապահը կտրականապես հրաժարվել է։ Նա հստակեցրել է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա ակումբի բժիշկներին այցելել իր տուն՝ իր առողջությունը ստուգելու համար։

Այնուամենայնիվ, խաղացողը շարունակում է հետևել նշանակված վերականգնողական ծրագրին և ներկայանում է ակումբի բազա։ Ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի և առանց խախտումների, բայց բացառապես ակումբի տարածքում։

Ավելի վաղ «կապտանռնագույնները» պաշտոնապես հայտարարեցին գերմանացի խաղացողին ավագի թևկապից զրկելու մասին՝ կապված կարգապահական վարույթի հետ։

Leave a Comment