Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները

https://arm.sputniknews.ru/20250808/amulsarum-versksvel-en-shinararakan-ashkhatanqnery-92119577.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1325/86/13258639_54:0:946:669_1920x0_80_0_0_efe780fcfb39c5c0c3ee170911847fcd.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լիդիան, ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը

լիդիան, ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը

Բաժանորդագրվել

«Լիդիան Արմենիայից» վստահեցնում են, որ ստեղծելու են 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ–ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ 1 %–ով։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները։ Այդ մասին տեղեկացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը «Ֆեյսբուքի» իր էջում։

«Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից վստահեցրել են, որ վերահաստատում են իրենց պարտավորվածությունը` հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան:

«Լիդիան Արմենիայից» հավաստիացնում են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի շրջակա համայնքների համար:

«Մասնավորապես, ոսկու ներկայիս միջազգային շուկայական գների պայմաններում, շահագործման ընթացքում ընկերությունը նախատեսում է վճարել տարեկան 100–120 մլն ԱՄՆ դոլարի հարկեր և ռոյալթիներ: Ստեղծվելու է 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ–ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ 1 %–ով»,– նշել են ընկերությունից:

Հիշեցնենք, որ Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։

ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։

Ի դեպ, «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։

Տարեսկզբին «Լիդիան Արմենիան» ՀՀ կառավարությունից 150 մլն դոլար բյուջետային երաշխիք ստացավ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ ասել էր, որ հանքի գործարկման համար ընկերությանը 250 մլն դոլար է պետք: Նա նաև նշել էր, որ Ամուլսարի ղեկավարների և հայաստանյան բանկերի միջև բանակցություններ են ընթանում, և եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, ապա բանկերը կֆինանսավորեն հանքը շահագործողներին։ Շրջանառվում էր «Ամերիաբանկի» անունը։

Leave a Comment