Սոչին ենթարկվում է ուկրшինական ԱԹՍ-ների hшրձակմանը. լողափերից տшրհանում են մարդկանց (տեսանյութեր)

Դիտում ՝ 21 221

ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղում Սոչիում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը, բոլոր ծառայությունները բերվել են առավելագույն պատրաստության, հայտարարել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։

«Ես խնդրում եմ Սոչիի բնակիչներին և քաղաքի հյուրերին պահպանել հանգստություն և ձեռնարկել անհրաժեշտ անվտանգության միջոցառումները։ Եթե ապրում եք ափամերձ գծի մոտ, ոչ մի դեպքում դուրս մի եկեք, մնացեք փակ տարածքում՝ առանց պատուհանների», — գրել է նա Telegram-ում։

Սոչիի հյուրերին և բնակիչներին տարհանում են քաղաքային լողափերից՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման սպառնալիքի պատճառով։

Սոչիում Երևանի ժամանակով ժամը 13:50-ին հայտարարվել է անօդաչու թռչող սարքերով հարձակման սպառնալիքի մասին: Ավելի ուշ տեղական օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռներ ընդունելու և արձակելու համար՝ «անվտանգությունն ապահովելու համար»:

Տեսանյութերը կարող եք դիտել lragrogh.com-ի թելեգրամյան ալիքում:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment