ՔՊ–ական պատգամավորը վստահեցնում է՝ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գտնվելու են ՀՀ իրավազորության տակ

«Սուտ, կեղծիք ու մանիպուլյացիա է, թե Հայաստանը համաձայնել է կամ կհամաձայնի որևէ «միջանցքային» լուծման:

 

Հայաստանը կգնա պայմանավորվածության, որը կներառի մշտապես մեր կողմից հրապարակային հնչած սկզբունքները, այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հիման վրա, փոխադարձության սկզբունքով ապաշրջափակում:

 

Այսինքն՝ ցանկացած ենթակառուցվածք, որը կանցնի ՀՀ տարածքով, գործելու է ՀՀ օրենսդրության համաձայն:

 

Նաև՝ փոխադարձությունը ենթադրում է, որ եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, ապա բացվում են նաև Հայաստանի համար:

 

Շեշտում եմ՝ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները, այլ ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ իրավազորության տակ, ՀՀ օրենսդրությանը լիարժեք համաձայն:

 

Ով ասում է հակառակը, կամ տեղեկացված չէ, կամ աշխատում է ընդդեմ Հայաստանի: Երրորդ տարբերակ չկա»,- գրել է նա:

Leave a Comment